USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Beeline-ի բաժանորդները «ВКонтакте» սոցիալական ցանցում կարող են շփվել SMS հաղորդագրությունների միջոցով,

23.10.2012, 18:39
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ և տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Beeline-ի բաժանորդները «ВКонтакте» սոցիալական ցանցում կարող են շփվել  SMS հաղորդագրությունների միջոցով,

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ և տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

««ВКонтакте» SMS ծանուցում» նոր ծառայությունը թույլ է տալիս Beeline հետվճարային և կանխավճարային համակարգի բաժանորդներին անվճար ստանալ անձնական  հաղորդագրություններ և նորությունների ծանուցում SMS հաղորդագրությունների միջոցով»,- ասցում է հաղորդագրության մեջ:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն  էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու պարբերականությունը և ժամերը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվողին պատասխանել անձնական հաղորդագրություններին պատասխան SMS-ի միջոցով: Օգտատերը կարող է թարմացնել պատի գրառումը` ուղարկելով տեքստը 4310 համարին: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ արժեքով:

«Հաշվի առնելով Հայաստանում «ВКонтакте» սոցիալական ցանցից օգտվողների քանակի շարունակական աճը, ինչպես նաև Facebook և «Мой Мир» սոցիալական ցանցերում «SMS-ծանուցման» ծառայության նշանակալից հաջողությունը, «ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում ներկայացրեց նմանատիպ ծառայություն նաև «ВКонтакте» սոցիալական ցանցի սիրահարների համար: Վստահ ենք, որ այս պարզ և հարմարավետ ծառայության շնորհիվ, մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն ընկերության նախձեռնությունն ուղղված առավել ճանաչված  սոցիալական ցանցերում շփման տարբեր նորարարական և տեխնոլոգիական միջոցների ներդրմանը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում 2012թ-ի գարնանը գործարկեց Facebook սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը և 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունը: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվեց «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը: --0--