USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Еbay–ը ռուսական շուկայում կհամագործակցի Qiwi–ի հետ

31.10.2014, 12:13
Ռուս սպառողները eBay ինտերնետ–աճուրդից գնված ապրանքների համար կարող են վճարել Qiwi վիրտուալ վճարային համակարգով, հաղորդում է Փրայմը` վկայակոչելով ընկերությանը։
Еbay–ը ռուսական շուկայում կհամագործակցի Qiwi–ի հետ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուս սպառողները eBay ինտերնետ–աճուրդից գնված ապրանքների համար կարող են վճարել Qiwi վիրտուալ վճարային համակարգով, հաղորդում է Փրայմը` վկայակոչելով ընկերությանը։

Հոկտեմբերի 30–ից Visa Qiwi Wallet էլեկտրոնային դրամապանակը հասանելի է դարձել eBay ռուսական կայքում որպես վճարման միջոց։ Visa Qiwi Wallet էլեկտրոնային դրամապանակով կանխիկացումները կմշակվեն eBay–օ սեփական վճարային համակարգի` PayPal–ի միջոցով։ Qiwi համակարգով տրանզակցիաների վրա այժմ տարածվում են eBay–ից գումարի վերադարձի երաշխիքները։

Ռուսաստանում eBay–ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դոլգովի խոսքով, Qiwi–ի էլեկտրոնային դրամապանակը Ռուսաստանում ինտերնետ–աճուրդով ապրանքների վճարման առաջին այլընտրանքային ձևն է։ «Ռուսաստանում eBay–ի համար դա կարևոր ռազմավարական քայլ է, որը ցույց է տալիս մեր ընկերության` ռուս գնորդների ինտերնետով գնումներն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու ձգտումը։ Ռուսական eBay կայքում գործարկելով երկրում չափազանց ճանաչված վճարային համակարգը` մենք գնորդների ավելի լայն շրջանակին ամբողջ աշխարհի վաճառողների առաջարկությունների հասանելիություն ենք բացում»,– ասել է Դոլգովը։

Մինչ այդ Ռուսաստանում eBay–ի գնումների վճարումը հասանելի էր PayPal–ով և բանկային քարտերով։ -0-