USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

UITE–ը դիտարկում է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի մոդելով ՏՏ լաբորատորիաների ստեղծման հավանականությունը

06.03.2013, 17:13
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը դիտարկում է ՏՏ լաբորատորիաների ստեղծման հավանականությունը` Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի մոդելով, – ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
UITE–ը դիտարկում է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի մոդելով ՏՏ լաբորատորիաների ստեղծման հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը դիտարկում է ՏՏ լաբորատորիաների ստեղծման հավանականությունը` Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի մոդելով, – ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առընթեր 6.1 մլն դոլար արժողությամբ ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծել, ստորագրվել է 2012 թվականի մայիսի 4–ին` Հայաստանի կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ–ի դեսպանության և ՀՊՃՀ–ի միջև։ Նախատեսվում է, որ ազգային ճարտարագիտական լաբորատորիան կսկսի գործել ՀՊՃՀ–ում 2013 թվականի սեպտեմբերից։

«Մենք ունենք ընկերություններ, որոնք պատրաստ են համապատասխան ներդրումներ կատարել, ինչպես նաև հույս ունենք, որ պետությունն էլ միասնական ներդրումներ կկատարի, ինչպես դա կատարվցեց Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի դեպքում»,– ասաց Վարդանյանը։

Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի ստեղծման ծախսերի 20 տոկոսն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը, 10 տոկոսը` ՀՊՃՀ–ն արտաբյուջետային միջոցների հաշվին, 20 տոկոսը` National Instruments ընկերությունը, իսկ մնացած միջոցները կներգրավվեն USAID–ի կողմից։

Վարդանյանի խոսքով, ՏՏ ոլորտում լաբորատորիաների ստեղծումը թույլ կտա լուծել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հիմնական խնդիրը` մասնագետների պակասը։

Ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի մոտ 30 լաբորատորիա, որոնք հետազոտություններ կանցկացնեն ավելի քան 30 մասնագիտություններով։

Լաբորատորիան կտեղակայվի բուհի 10–րդ մասնաշենքի առաջին չորս հարկերում և կզբաղեցնի 2 հազար քմ տարածք։ -0-