USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

2-ամյա դուստրը Facebook-ի օգնությամբ փրկել է մոր կյանքը

17.02.2020, 16:20
2-ամյա դուստրը Facebook-ի օգնությամբ փրկել է մոր կյանքը
2-ամյա դուստրը Facebook-ի օգնությամբ փրկել է մոր կյանքը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Անգլիական Փուլ քաղաքում (Դորսեթ կոմսություն) 2 տարեկան դուստրն իր արագ արձագանքելու և հնարամտության շնորհիվ փրկել է մոր կյանքը, հաղորդում է lenta.ru-ն:

Սոֆիա Միզենը միանգամից հասել է օգնության, երբ իր 28-ամյա մոր՝ Սամանթայի մոտ նոպա է սկսվել: 2-ամյա աղջիկը վերցրել է մոր սմարթֆոնը և արգելափակումից հանել՝ Սամանթայի մատը դնելով սենսորային էկրանի վրա:  Հետո Սոֆիան մտել է Facebook-ի մեսենջեր և տեսազանգ կատարել տատիկին՝ Դեբբի Բեյքերին: Նա էկրանը պահել է արդեն ուշաթափ վիճակում գտնվող մոր վրա, ով գլխիվայր ընկած էր խոհանոցի հատակին:

Բեյքերը միանգամից շտապօգնություն է կանչել: 4-ամյա եղբոր՝ Իթանի հետ Սոֆիան սպասել է բժիշկների ժամանելուն, ովքեր երեխաների մորը հասցրել են հիվանդանոց: Պարզվել է, որ բրիտանուհին տառապում էր աղիքային վարակից:  Նա բարեհաջող բուժում է անցել և լիովին վերականգնվել է:

«Ես ավելի շատ օգնություն կսպասեի Իթանից, որովհետև պատմել էի նրան՝ ինչպես արձագանքել արտակարգ իրավիճակների դեպքում: Ես մտածել անգամ չէի կարող, որ Սոֆիան մտապահել էր ամենը, ինչ ես սովորեցնում էի նրա եղբորը»,- նշել է Սամանթան: -0-