Adobe ընկերությունը դադարեցնում է Creative Suite ծրագրերի փաթեթի թողարկումը
07.05.2013,
14:51
Ծրագրային ապահովումներ արտադրող Adobe Systems ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գրաֆիկական դիզայնի համար նախատեսված Adobe Creative Suite ծրագրային փաթեթի թողարկումը։ Հենց այս փաթեթում է ներառված նաև Adobe Photoshop ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ծրագրային ապահովումներ արտադրող Adobe Systems ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գրաֆիկական դիզայնի համար նախատեսված Adobe Creative Suite ծրագրային փաթեթի թողարկումը։ Հենց այս փաթեթում է ներառված նաև Adobe Photoshop ծրագիրը։
Ինչպես Նյու Յորքում հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, Creative Suite–ում ներառված բոլոր ծրագրերը բաժանորդներին հասանելի կլինեն Creative Cloud առցանց–սերվիսի միջոցով, հայտնում է Associated Press–ը։
Ինչպես տեղեկացնում է РБК–ն, այդ հնարավորությունը օգտատերին ընձեռվել էր դեռ 2012 թվականին, իսկ այժմ պարտադիր կդառնա բոլորի համար։
Adobe–ի նոր ծառայությունների առավելություններն են ճկունությունը (այժմ օգտատերն անձամբ կարող է ընտրել, թե ինչ ծրագրեր է ցանկանում ներառել Creative Cloud–ում), ինչպես նաև ցածր գինը` Creative Suite–ի նախկին տարբերակի համեմատ։-0-