USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Digitec Expo-2016 ցուցահանդեսը նվիրված կլինի Թայվանին

27.01.2016, 17:09
Digitec Expo տեխնոլոգիական ամենամյա տասներկուերորդ ցուցահանդեսը, որը կանցկացվի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 2–ը Երևանում, նվիրված կլինի Թայվանին, չորեքշաբթի լրագրողներին ասաց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Digitec Expo-2016 ցուցահանդեսը նվիրված կլինի Թայվանին

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Digitec Expo տեխնոլոգիական ամենամյա տասներկուերորդ ցուցահանդեսը, որը կանցկացվի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 2–ը Երևանում, նվիրված կլինի Թայվանին, չորեքշաբթի լրագրողներին ասաց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

 «Մենք արդեն բանակցություններ ենք վարում Թայվանի զարգացման գործակալության հետ։ Ենթադրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն այդ երկրի մի քանի տասնյակ ՏՏ ընկերություններ»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի ցուցահադես է այցելել շուրջ 50 հազար մարդ, իսկ մինչև 2019 թվականը ծրագրվում է այցելուների թիվը հասցնել 100 հազարի։ Դա Հայաստանը նույն շարքում կդնի աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած երկրների հետ։

Digitec Expo ցուցահանդեսը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենագլխավոր և հեղինակավոր իրադարձություններից է։ Digitec–ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես–սպառողների և հանրության միջև կապերի համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է։ Digitec Expo–ն բացառիկ հնարավորություն է ընձեռում ներկայացնել Հայաստանի ՏՏ ոլորտի իրական պատկերը, դրա հեռանկարները, ծանոթացնել հանրության լայն զանգվածները ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։

Digitec Expo տեխնոլոգիական տասնմեկերորդ ամենամյա ցուցահանդեսն անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերի սկզբին։ Այցելուների ուշադրությանն է ներկայացվել 12 բաժին։ Երեք օրվա ընթացքում Հայաստանի, Թայվանի, Չինաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի և այլ երկրների 170 տեխնոլոգիական ընկերություններ այցելուներին ներկայացրին նորույթներ, նոր հավելվածների մշակումներ, տեխնիկա և համակարգիչներ, բջջային հավելվածներ և խաղեր։

Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոցիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), և այն անցկացվում է Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո։ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Digitec–ի մշտական լրատվական հովանավորն է։

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոցիաների ձեռնարկությունների միությունը(UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ ճյուղի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։ Միության կազմում են Հայաստանի բարձր և տեղեկատվական ոլորտը ներկայացնող տասնյակ ընկերություններ։ -0-