Digitec-2015 ցուցահանդեսում Ericsson-ը կներկայացնի նորագույն լուծումները
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 11–րդ տեխնոլոգիական Digitec-2015 ցուցահանդեսի իր տաղավարում Ericsson ընկերությունը Հայաստանին կներկայացնի իր նորագույն լուծումները, հինգշաբթի լրագրողներին ասաց Ericsson ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Կիրիլ Մորոզովը։
«Այս տարի մենք կարողացանք ներկայացնել մեր վահանակը, որի վրա ցույց կտանք առավել թարմ լուծումները, մասնավորապես, ռադիոյի, տրանսպորտի ոլորտներում»,– ասաց Մորոզովը։
Նա նշեց, որ ընկերությունների ներկայացուցիչները հնարավորինս լիարժեք կպատմեն վահանակի այցելուներին ներկայացված լուծումների մասին։
Խոսելով ժամանակակից գլոբալ թրենդերի և միտումների մասին` Մորոզովն անվանեց կապի նորագույն սերունդները (3G և 4G): «Մենք տեսնում ենք, որ թրաֆիքն ամեն տարի աճում է, և թրաֆիքի աճի հիմնական կանոնը տեսանյութն է»,– նշեց փորձագետը։
Մորոզովը կարծում է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի առավել զարգացած նորարարական շուկան, և այդ շուկան ռազմավարական կարևորություն ունի։
«Մենք ներկա ենք Հայաստանի շուկայում ավելի քան հինգ տարի, մենք այստեղ ունենք մեր գրասենյակը։ Աշխատում ենք շատ օպերատորների հետ, կարծում ենք, որ շուկան շատ դինամիկ է, բջջային կապի հասանելիությունը, մրցակցությունը նույնպես բարձր մակարդակում են»,– նշեց Մորոզովը։
Նրա խոսքով` հայկական շուկան տարածաշրջանի երկրների շարքում առավել զարգացած է, նույն միտումներն ակտուալ են Հայաստանում։
«Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք հսկայական պոտենցիալ։ Խոսքը գնում է, մասնավորապես, նոր տեխնոլոգիաներ ներմուծելու, ֆիքսված ցանցի, բջջային կապի մասին»,– նշեց Մորոզովը։
Ցուցահանդեսն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, միջոցառման պլատինե հովանավորը Ucom ընկերությունն է։ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Digitec–ի մշտական տեղեկատվական հովանավորն է։–0–