Digicode կիրառական ծրագրավորման առաջին երիտասարդական մրցույթը կանցկացվի Հայաստանում 2015թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և սփյուռքի դպրոցականները կկարողանան մասնակցել Digicode կիրառական ծրագրավորման առաջին երիտասարդական մրցույթին, որը կանցկացվի 2015 թվականին, հինգշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը։
«Digicode–ը UITE–ի նոր ծրագիր է, որը համահունչ է մեր մի շարք այլ նմանատիպ ծրագրերին այնքանով, որ ուղղված է տեխնոլոգիական կրթությանը, հայկական շուկայում ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալների թվի ավելացմանը, քանի որ աշխարհում դրանց պակասի խնդիր կա։ Չէ՞ որ այսօր հայկական շուկայում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում առաջարկի և պահանջարկի միջև կրկնակի տարբերություն կա»,– նշեց Չոբանյանը։
Նրա խոսքով, Digicode–ը կանցկացվի երկու փուլով` առաջինը մեկնարկում է ապրիլի 16–ին և կավարտվի հունիսի 16–ին, իսկ հունիսի 27–ին կկայանա եզրափակիչը։ Մրցույթի հաղթողները կարժանանան դրամական մրցանակների, ինչպես նաև հնարավորություն կստանան պրակտիկ անցնել ՏՏ ընկերություններում, մասնակցել ամառային տեխնոլոգիական ճամբարին, UITE–ի կազմակերպած այլ ՏՏ մրցույթների, ինչպես նաև մասնակցելու այս տարվա սեպտեմբերին անցկացվելիք Digicode–ի երկրորդ փուլին։
Նա ավելացրեց նաև, որ մրցույթը նախատեսված է հիմնականում դպրոցականների համար, ովքեր կբաժանվեն խմբերի հսկող մասնակցի գլխավորությամբ։
«Այս տարի այն անցկացվում է առաջին անգամ, և այսուհետ ամենամյա միջոցառում կդառնա»,– ընդգծեց Չոբանյանը, ավելացնելով, որ մրցույթի գլխավոր հովանավոր է Chronimet բարեգործական հիմնադրամը։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում` K-Turtle/Կրիա «Մաթեմատիկական ալգորիթմներ», «K-Turtle/Կրիա վիրտուալ միջավայրի պատկերավորում»։ Scratch/Աղվես ծրագրով աշխատող մասնակիցների համար` «Վիրտուալ բնական լաբորատորիա» /սիմուլյացիա» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), «Ինտերակտիվ անիմացիա» (գրականություն, պատմություն, լեզուներ, մաթեմատիկա), «Համակարգչային խաղեր, տվյալ ծրագրերում սարքերի ինտեգրում նոր տեխնիկական լուծումների օգնությամբ»։
Լավագույն մասնակից աշակերտներին սովորեցնող հսկիչների համար նախատեսված են «Խմբի լավագույն ղեկավար», «Խմբի ապագա ղեկավար» անվանակարգեր։ Digicode–ի վերջին անվանակարգը «Ժողովրդական մրցանակն է»։ -0-