ԴՀԾ-ն թույլ է տվել «ՄեգաՖոնին» գնել «Եվրոսետը»
16.11.2012,
16:43
Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՌԴ ԴՀԾ) հավանության է արժանացրել «ՄեգաՖոն» ԲԲԸ-ի կողմից վերահսկելի ընկկերությունների` Lefbord Investments Limited–ի և Ararima Enterprises Limited–ի` «Եվրոսետ-Ռիթեյլ» ՍՊԸ-ի գնման վերաբերյալ միջնորդությունները:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՌԴ ԴՀԾ) հավանության է արժանացրել «ՄեգաՖոն» ԲԲԸ-ի կողմից վերահսկելի ընկկերությունների` Lefbord Investments Limited–ի և Ararima Enterprises Limited–ի` «Եվրոսետ-Ռիթեյլ» ՍՊԸ-ի գնման վերաբերյալ միջնորդությունները:
Միաժամանակ Lefbord Investments Limited և Ararima Enterprises Limited ընկերություններին, «ՄեգաՖոն» ԲԲԸ-ին, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ին և «Եվրոսետ-Ռիթեյլ» ՍՊԸ-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին կարգադրություններ են տրվել, հաղորդում է rbc.ru-ն:
«Կարգադրությունների համաձայն, բջջային կապի օպերատորները ապրանքների վաճառքի, աշխատանքի և ծառայությունների հասանելիության հնարավորություն պետք է ունենան Եվրոսետ-Ռիթեյլ» ՍՊԸ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող անձանց միջոցով»,- նշվում է ԴՀԾ-ի հաղորդագրության մեջ:-0-