USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավարը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար

14.05.2015, 19:18
Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը դասախոսություն է կարդացել Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարկետինգի և Կառավարման ֆակուլտետների, ինչպես նաև այլ բաժինների ուսանողների համար, երկուշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավարը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը դասախոսություն է կարդացել Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարկետինգի և Կառավարման ֆակուլտետների, ինչպես նաև այլ բաժինների ուսանողների համար, երկուշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Թեման եղել է ՀՀ–ում ՏՏ ոլորտի ձևավորումը, զարգացումն ու կայացումը։

Ընկերության ղեկավարը ներկայացրել է ոլորտում իր ունեցած բազմամյա փորձը, հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները,  մատնանշեց առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։

«Ուրախ եմ տեսնել ոչ միայն Կառավարման, այլ նաև Մարկետինգի և հարակից բաժինների ուսանողների, քանի որ այսօր հեռահաղորդակցության ոլորտին ակամա առնչվում են բոլոր մասնագիտությունների տեր երիտասարդները»,– նշել է Ֆարամազյանը։

Նա ավելացրել է, որ ընկերության աշխատանքային թիմը բաղկացած է ամենատարբեր մասնագիտության տեր բարձրակարգ փորձագետներից։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նույնպես կարևորում է տնտեսության մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում համալսարանի շուրջ 1500 շրջանավարտների 70%-ն աշխատում են հայաստանյան հայտնի ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում:
«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: -0-