Ցանցային պատրաստվածության վարկանիշում Հայաստանը 82–րդ տեղն է զբաղեցրել
11.04.2013,
13:15
Հրապարակվել է ցանցային պատրաստվածության 2013թ.–ի ինդեքսը, որտեղ Հայաստանն առաջընթաց է գրանցել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հրապարակվել է ցանցային պատրաստվածության 2013թ.–ի ինդեքսը, որտեղ Հայաստանն առաջընթաց է գրանցել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
«Այսպիսով, Համաշխարհային ցանցային պատրաստվածության վարկանիշով Հայաստանը 12 կետով բարելավել է դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82 -րդ տեղը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ, չնայած դիրքերի բարելավմանը, մենք դեռ զիջում ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Վրաստանին, և այդ առումով 82–րդ տեղը մեզ չի գոհացնում»,– ասաց նա։
Սարգսյանը հանձնարարեց Տրանսպորտի և կապի նախարարությանը ներկայացնել միջոցառումների ծրագիր, թե ինչ քայլեր պետք է անել, որպեսզի էապես բարելավեն Հայաստանի դիրքերը:
«Սակայն այդ աշխատանքը ոչ միայն Տրանսպորտի նախարարությանն է, այլ նաև կառավարության մյուս կառույցների, որոնց գործունեությունն ուղղակիորեն կապված է վարկանիշում դիտարկված կետերի հետ»,– նշեց նա`Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին հանձնարարելով համակարգել այդ ուղղությամբ բոլոր գերատեսչությունների աշխատանքը։ –0–