USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները III եռամսյակում պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ

31.10.2014, 18:11
Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 35,8 մլրդ դրամի դիմաց, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն:
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները III եռամսյակում պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 35,8 մլրդ դրամի դիմաց, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն:

Հրապարակած տվյալների համաձայն՝ օպերատորների կողմից (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են ավելի քան 36,5 մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները՝ 455,5 մլն դրամ, այլ հարկերի և տուրքերի գծով վճարները կազմել են 1,9 մլրդ դրամ:

Այսպես՝ VivaCell-MTS ընկերությունը («Ղ-Տելեկոմ») երրորդ եռամսյակում պետբյուջե է վճարել 22,15 մլրդ դրամ (2-րդ տեղ), «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline)՝ 12,8 մլրդ դրամ (4-րդ տեղ), իսկ Orange Armenia-ն՝ 3,4 մլրդ դրամ (20-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014 թ.-ի երրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 504,2 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 479,9 մլրդ դրամի դիմաց (5 տոկոսի աճ): Ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 30,2 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի հունվար-սեպտեմբերին վճարած մոտ 25,3 մլրդ դրամի դիմաց:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 - 411,74 դրամ): –0—