USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 3,3 միլիոնը, իսկ ցանցի ներթափանցման մակարդակը 120 տոկոս է

16.06.2014, 14:01
Բջջային կապի օպերատորների տվյալների համաձայն` Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը, 2014 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, կազմում է 3 318 931, միաժամանակ երկրում բջջային կապի ներթափանցման մակարդակը կազմում է 120 տոկոս, նշվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կայքում։

Հայաստանի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 3,3 միլիոնը, իսկ ցանցի ներթափանցման մակարդակը 120 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Բջջային կապի օպերատորների տվյալների համաձայն` Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը, 2014 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, կազմում է 3 318 931, միաժամանակ երկրում բջջային կապի ներթափանցման մակարդակը կազմում է 120 տոկոս, նշվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կայքում։

Հրապարակված տվյալների համաձայն` VivaCell-MTS–ի բաժանորդների թիվը կազմում է 2 102 477, «ԱրմենՏել»–ինը (ապրանքանիշը` Beeline)`  699 381, Orange Armenia–ինը` 517 073։

Միաժամանակ համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,55 միլիոնի։

Ներկայացված տվյալների համաձայն` բջջային հեռախոսների միջոցով համացանցից օգտվողների թիվն աստիճանաբար աճում է։

Այսպես, համացանցից օգտվող VivaCell-MTS–ի բաժանորդների թիվը առաջին եռամսյակում աճել է 9366–ով և կազմել է 1 003 011, «ԱրմենՏելին»–ը աճել է 3581–ով և կազմել է 299 862, իսկ Orange Armenia–ինը աճել է 11484–ով և կազմել է 266 050։

Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում: - 0–