USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 6,5 մլրդ դրամ հարկ

05.05.2014, 14:25
Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014 թվականին պետբյուջե են վճարել 6,5 մլրդ դրամ հարկ, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 6,5 մլրդ դրամ հարկ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014 թվականին պետբյուջե են վճարել 6,5 մլրդ դրամ հարկ, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հրապարակված տվյալների համաձայն` օպերատորների (VivaCell-MTS, «ԱրմենՏտել» և «Orange Armenia) վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրված միջոցները կազմել են ավելի քան 6 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարները 455,5 մլն դրամ, այլ հարկերի և տուրքերի գծով վճարները կազմել են 2 մլրդ դրամ։

Այսպես, ԱրմենՏելը (ապրանքանիշը`Beeline) 2014 թ.–ի առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել ավելի քան 4,2 մլրդ դրամ (3–րդ տեղ), Orange Armenia–ն` 811,5 մլն դրամ (10-րդ տեղ), իսկ VivaCell-MTS–ը (Ղ–տելեկոմ)` մոտ 1,5 մլրդ դրամ`խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 30–րդ տեղը։

Առաջին անգամ VivaCell-MTS–ը զբաղեցրել է 30–րդ հորիզոնականը, նա ավանդաբար ներառվում էր երկրի խոշոր հարկատուների առաջին հնգյակում։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ 2014 թ.–ի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 154,3 մլրդ դրամ` 2013 թ.–ի հունվար–մարտին գրանցված 146,3 մլրդ դրամի համեմատ։ Ցանկը գլխավորում է Գազպրոմ Արմենիան, որը այս տարվա հունվար–մարտին պետբյուջե է վճարել ավելի քան 17.7 մլրդ դրամ` 2013 թ.–ի հունվար–մարտին գրանցված մոտ 13,2 մլրդ դրամի համեմատ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի, ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
 ($1 - 413,59 դրամ) –0—