USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Բջջային օպերատորները կզրկվեն արտոնագրերից ցածրորակ ծառայությունների համար

16.11.2012, 17:37
Ռոսկոմնադզորը «Կապի ծառայությունների տրամադրման որակի հսկողության համակարգի ստեղծման հայեցակարգ» է մշակել, որի փորձագիտական քննարկումը կայացել է նախօրեին: Փաստաթուղթը հասանելի է դարձել «Ռոսիյսկայա գազետայի» համար:
Բջջային օպերատորները կզրկվեն արտոնագրերից ցածրորակ ծառայությունների  համար
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոսկոմնադզորը «Կապի ծառայությունների տրամադրման որակի հսկողության համակարգի ստեղծման հայեցակարգ» է մշակել, որի փորձագիտական քննարկումը կայացել է նախօրեին: Փաստաթուղթը հասանելի է դարձել «Ռոսիյսկայա գազետայի» համար:

Այս շաբաթ գերատեսչության աշխատակիցները նաև կքննարկեն այսպես կոչված կոնտենտ պրովայդերների դեմ պայքարի միջոցները, որոնք կանոնավոր կերպով օգտատերի ցանկությանը հակառակ՝ իրենց ծառայությունների համար միջոցներ են դուրս գրում բաժանորդների հաշիվներից: Մոտ ապագայում գերատեսչությունը մտադիր է նաև հատկացվող ծառայությունների որակի հսկողության մեթոդ մշակել, հաղորդում է rbc.ru-ն:

Առաջիկայում Ռոսկոմնադզորը կմշակի պահանջները բջջային օպերատորների նկատմամբ: Օպերատորների հանդեպ պատժամիջոցները կարող են չափազանց խիստ լինել: Այսպես, ծառայությունների ցածր որակի համար ընկերությանը կզրկեն արտոնագրից:

Ռոսկոմնադզորն իր հայեցակարգում ներկայացրել է այն թեզը, որ մեկ օպերատորը պետք է ջանա բաժանորդին տրամադրել ունիվերսալ ծառայություն` և հեռուստատեսություն, և ինտերնետ, և բջջային կապ: Նշված պարամետրերից յուրաքանչյուրի վերաբերյալ կհաստատվեն այն նվազագույն պահանջներ, որոնցից ցածր օպերատորը պետք է չիջնի: Պահանջներին չհետևելու դեպքում ընկերությունը պարզապես կզրկվի արտոնագրից: -0-