USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«BIT անսահմանափակ» ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար

16.06.2015, 14:00
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«BIT անսահմանափակ» ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր: Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:

Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի և որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով:

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ ($1 – 475,70 դրամ)։ -0-