Բիլ Գեյթսը կրկին Forbes ամսագրի միլիարդատերերի վարկանիշի առաջին հորիզոնականում է
03.03.2014,
18:33
Փրայմը գրում է, որ Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր 76 միլիարդ դոլար կարողությամբ վերադարձրել է Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ միլիարդատիրոջ կարգավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Փրայմը գրում է, որ Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր 76 միլիարդ դոլար կարողությամբ վերադարձրել է Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ միլիարդատիրոջ կարգավիճակը։
Գեյթսն առաջատարի դիրքը կորցրել էր չորս տարի առաջ։ Նախորդ տարի Forbes–ը մոլորակի ամենահարուստ միլիարդատեր ճանաչեց մեդիամագնատ Կարլոս Սլիմին, սակայն 2014 թվականի վարկանիշում նա 72 միլիարդ դոլարով իջավ երկրորդ հորիզոնական։ Երրորդ տեղը, ինչպես և մեկ տարի առաջ, զբաղեցնում է Inditex (Zara ցանց և այլն) իսպանացի ԱՄԱՆՍԻՈ Օրտեգին, ում կարողությունը կազմում է 64 միլիարդ դոլար։
Ֆինանսական աշխարհում հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆետը մնացել է չորրորդ տեղում 58.2 միլիարդ դոլարով։ Նրան հետևում է Oracle–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը (48 միլիարդ դոլար)։
Վարկանիշում ներկայացված ռուսների ընդհանուր կարողությունը նախորդ տարվա ընթացքում նվազել է 1.17 տոկոսով` մինչև 422 միլիարդ դոլար։ Ամենահարուստ ռուս միլիարդատերերի ցուցակում առաջատար է «Մետալոինվեստի» համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը 1.86 միլիարդ դոլար կարողությունով։ Forbes–ի գլոբալ վարկանիշում նա զբաղեցրել է 40–րդ տողը։
Ալֆա–գրուպի հիմնական սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը 47–րդ հորիզոնականում է 17.6 միլիարդ դոլարով, իսկ 51–րդ հորիզոնականում է «Ռենովա» խմբի սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը 17.2 միլիարդով։ Համաշխարհային ցուցակում ամենահարուստ ռուսների տասնյակը եզրափակում է Միխայիլ Պրոխորովը, ով զբաղեցրել է 109–րդ հորիզոնականը և ունի 10.9 միլիարդ դոլար։ -0-