USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում

27.05.2015, 16:33
Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։
Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում



ԵՐԵՎԱՆ, մայիսի 27. /ԱՌԿԱ/. Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։

Ինչպես հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի տաղավարներ, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ` հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Յունիբանկի տաղավարներ գործում են Beeline վաճառքի և սպասարկման յոթ գրասենյակներում Երևանում, Արտաշատում, Սևանում և Էջմիածնում: Beeline-ի հաճախորդները Յունիբանկի տաղավարներում կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:

«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը: Այժմ վարկերի ձևակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-