USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Beeline-ը խրախուսական մրցանակներ է հանձնել «Ֆորտունա» խաղարկության երեք մասնակիցների

10.07.2014, 19:46
Beeline-ը պարգևատրեց «Ֆորտունա»  խաղարկությանը գրանցված երեք մասնակցի, ովքեր ավելի քան 5 տարի հանդիսանում են ընկերության բաժանորդներ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Beeline-ը խրախուսական մրցանակներ է հանձնել «Ֆորտունա» խաղարկության երեք մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը պարգևատրեց «Ֆորտունա»  խաղարկությանը գրանցված երեք մասնակցի, ովքեր ավելի քան 5 տարի հանդիսանում են ընկերության բաժանորդներ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
 
Երևանի բնակիչներ Բ. Նուրիջանյանը, Ա. Մանուկյանը և Ռ. Գևորգյանն առաջիններից են ովքեր գրանցել են իրենց մասնակցությունը խաղարկությանը, ինչի կապակցությամբ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Ֆորտունա» խաղարկության երեք մասնակցի հանձնեց Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Այսօր ինձ հատկապես հաճելի է հանձնել այս մրցանակները մեր այն հաճախորդներին, ովքեր ավելի քան հինգ տարի հանդիսանում են Beeline–ի հավատարիմ բաժանորդներ։ Շնորհակալ ենք Ձեզ վստահության, մեր միջոցառումներին մասնակցության և այն բանի համար, որ ընտրել եք Beeline–ի պարզ և հարմար ծառայությունները։ Այս անգամ բախտը ժպտաց «Ֆորտունա»–ի իր մասնակիցներին, բայց ամենաթանկարժեք մրցանակները դեռ առջևում են։ Բնակարանը, ավտոմեքենան և հանգստի ուղեգիրը սպասում են այն հաղթողներին, ում կյանքը Beeline–ի շնորհիվ կդառնա էլ ավելի լավը», - նշեց Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
 
«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին և կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երևանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդներն իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 և ավելի դրամ վճարելու դեպքում: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը:

Գովազդային վիճակախաղի գրանցումը և մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետև՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0—