USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Beeline Արմենիայի բաժանորդները կարող են կապի մեջ մնալ զրոյական հաշվեկշռի դեպքում

19.03.2015, 21:23
«ԱրմենՏել» ՓԲԸ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի  դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների և ընկերների հետ` ակտիվացնելով «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունները:
Beeline Արմենիայի բաժանորդները կարող են կապի մեջ մնալ զրոյական հաշվեկշռի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ՓԲԸ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի  դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների և ընկերների հետ` ակտիվացնելով «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունները:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այս ծառայությունները հնարավորություն են տալիս Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդներին Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline-ի բջջային կապի բաժանորդներին հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով:

«Վերջին ժամանակահատվածում մեզ դիմող բաժանորդների շրջանում ավելացել են  բացասական հաշվեկշռի դեպքում միջազգային կապից օգտվելու վերաբերյալ հարցումների քանակը: Մասնավորապես, բաժանորդներին հետաքրքրում է՝ կարող են արդյոք արտերկրում գնտվող իրենց հարազատները կամ ընկերները լիցքավորել իրենց հաշիվը: Beeline-ը ոչ միայն ձգտում է, որպեսզի իր ծառայությունները լինեն պարզ և հարմար, այլև հոգում է, որպեսզի բաժանորդները, անգամ դժվար կամ անկանխատեսելի իրավիճակներում լինեն կապի մեջ և օգնություն ստանան ընկերներից և հարազատներից, անգամ եթե եթե նրանք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Զանգի´ր ինձ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143* բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը և # նշանը: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի  բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:

«Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը և # նշանը: Եթե հրահանգը ուղարկվում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline բջջային կապի բաժանորդներին, ապա անհրաժեշտ է  մուտքագրել միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից կարելի օգտվել անգամ ռոումինգում գտնվելիս:

Հայաստանի Beeline-ի բջջային կապի բաժանորդների հեռախոսահամարները արտերկրից կարող են լիցքավորվել «Օնլայն վճարում» հավելվածի միջոցով այցելելով  www.beeline.am կայք, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի մեր գործընկերների վճարումների ընդունման կետերում:

Ռուսաստանից` БыстроЗайм ՍՊԸ,  ДельтаПей ՍՊԸ, Евросеть ՍՊԸ, Մոբիլ Էլեմենտ, Ռապիդա ՈԱԿ, Սբերպլատ ՍՊԸ, Յանդեքս փողեր, WebMoney, W1 (Ընդհանուր դրամապանակ) և այլն։ Վրաստանից` eMoney, Ղազախստանից` ТОО «Native Pay», Տաջիկստանից` Մադադգորոնի ՍՊԸ, Տոչ Պեյ ՍՊԸ։

Գործընկերների վճարումների ընդունման կետերի ցանկին, ինչպես նաև «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների մասին  լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–