USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline–ը պարգևատրել է «Նամակ Ձմեռ Պապիկին» ամանորյա ակցիայի հաղթողներին

26.12.2014, 19:52
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառման շրջանակում «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին նվիրեց Ծաղկաձորի խմբակային ուղեգիր, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline–ը պարգևատրել է «Նամակ Ձմեռ Պապիկին» ամանորյա ակցիայի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառման շրջանակում «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին նվիրեց Ծաղկաձորի խմբակային ուղեգիր, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Beeline–ի աշխատակիցներն` ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի գլխավորությամբ, այցելել են կենտրոն։

«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Այս երեխաների ամենամեծ ցանկությունն այն էր, որ նրանք իրենց տոնական հանգիստն անցկացնեին Ծաղկաձորում, և մենք, մեր աշխատակիցների հետ համատեղ իրականություն դարձրեցինք նրանց վաղեմի երազանքը և պարգևեցինք երեխաներին հույս և հավատ, մարդկային հոգատարություն և բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Beeline-ի աշխատակիցներին տոնի համար` նշելով, որ արդեն երրորդ տարին է, ինչ Beeline–ը  աջակցում է կենտրոնին ամանորյա միջոցառման իրականացման գործում։

«Մենք զգում ենք այս ընկերության սերն ու հոգատարությունը ոչ միայն տոնական օրերին, քանի որ այս ընկերությունը ցուցաբերում է շարունակական հոգատարություն ողջ տարվա ընթացքում», – նշել է Միրիջանյանը։

Հաղորդագրության համաձայն` սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաև իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–