USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Beeline-ի «Զանգ զինակցին» ակցիան տեղի կունենա Երևանի «Հաղթանակի զբոսայգում»

08.05.2015, 19:05
Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:
Beeline-ի «Զանգ զինակցին» ակցիան տեղի կունենա Երևանի «Հաղթանակի զբոսայգում»
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Հանդիսավոր միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնվիրեն ծաղիկներ և կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ: Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին և մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:

«Նախևառաջ շնորհավորում եմ բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեռք բերված խաղաղության համար: Beeline-ի համար արդեն ավանդույթ դարձած «Զանգ զինակցին» ակցիան մեր հերթական նվերն է վետերաններին` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ: Այս ակցիան հնարավորություն կընձեռի վետերաններին ևս մեկ անգամ իրենց զինակիցների հետ  կիսվելու հաղթական հիշողություններով և շնորհավորելու ընկերներին, աշխարհի որ կետում էլ նրանք գտնվեն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում մինչև ժամը 13:00-ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–