USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր

26.12.2019, 13:01
Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» ամենամյա մրցանակաբաշխության քվեարկության արդյունքներով Beeline-ը ճանաչվել է լավագույն բջջային օպերատոր
Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» ամենամյա մրցանակաբաշխության քվեարկության արդյունքներով Beeline-ը ճանաչվել է լավագույն բջջային օպերատոր:

Ըստ Beeline-ի մամուլի ծառայության հաղորդագրության, Beeline-ը երախտագիտությամբ հայտնում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» քվեարկության արդյունքներով «Բջջային օպերատոր» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին։

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս տարվա նոյեմբերին առցանց և առերես տարբերակներով կազմակերպել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությունը։ Հարցմանը մասնակցել է 1083 սպառող, որոնց 44%-ն ընտրել է Beeline-ը՝ որպես լավագույն բջջային օպերատոր։

«Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, նվիրվածության և բարձր գնահատականի համար։ Ձեր շնորհիվ է, որ Beeline-ն արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակին։ Ձեր հետադարձ կապը միշտ մոտիվացնում է մեզ, դրդելով էլ ավելի տքնաջան աշխատանքի, նոր նվաճումների և ինովացիոն առաջարկների», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր սպառողը պաշտպանված լինելու համար պետք է լինի իրազեկված և գրագետ, հենց այդ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը կազմակերպելով իր առջև նպատակ է դրել խթանել հայրենական ապրանքանիշերի զարգացումը, որ սպառողը իմանա տեղական արտադրողներին։ Մրցանակաբաշխության առաքելությունն է՝ լինել ամենաթափանցիկ և իսկապես ժողովրդական, քանի որ անվանակարգերի հաղթողներին ընտրում են անմիջապես սպառողները», - նշեց «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր, իսկ «Բջջային օպերատոր» անվանակարգը ընդգրկվել է հարցման մեջ անցած տարի։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–