Beeline-ը խաղարկում է 5000 մրցանակ «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նախաձեռնության շրջանակում 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը կխաղարկվեն 5000 մրցանակներ՝ լիցքավորման քարտեր, Beeline-ի գեղեցիկ համարներ, ականջակալներ, լուսանկարման ձողեր (selfie stick) և 10 000 ՀՀ դրամ նոմինալով նվեր քարտեր:
Հաղորդագրության համաձայն, գովազդային վիճակախաղին մասնակցության հնարավորություն են ստանում բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Beeline-ի գրասենյակներում ձեռք կբերեն սմարթֆոն և կմիանան Beeline-ի այն սակագնային փաթեթի առաջարկին, որը նախատեսված է վիճակախաղի պայմաններով:
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով Հայաստանում նա ծանոթացավ մի շատ գեղեցիկ ավանդույթի՝ ամբողջ ամսվա ընթացքում նշել կանաց տոնը:
«Մենք Beeline-ում որոշեցինք այս օրերը դարձնել էլ ավելի տոնական, ինչի արդյունքում կխաղարկենք բաժանորդների շրջանում բազմաթիվ մրցանակներ: Beeline-ը շնորհավորում է հաճախորդներին երկար սպասված գարնան գալու և առաջիկա տոների կապակցությամբ և նվիրում է մրցանակներ բոլոր սմարթֆոն գնողներին», - նշել է Պյատախինը:
Մրցանակները խաղարկվելու են տեղում` սմարթֆոնը ձեռք բերելուց անմիջապես հետո:
Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-