Beeline-ը հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փոփոխում է բջջային կապի հաշիվների վճարման ժամկետները
24.02.2015,
17:06
Beeline-ը հայտարարում է, որ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փոխել է բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետները:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է, որ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փոխել է բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետները:
«2015թ.–ի մարտից Beeline-ը հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների հաշիվները կներկայացնի ավելի շուտ` գրեթե ամսվա սկզբին: Այս ամենն արվում է այն նպատակով, որպեսզի մենք հաշիվների վճարման օրերին կարողանանք նվազագույնի հասցնել հերթերի թիվը վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Նախորդ ամսվա համար վճարման հաշիվը նախապես ստանալով, հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կկարողանան ավելի շուտ մարել դրանք, ինչն ավելի արագ և հարմար կդարձնի սպասարկումը մեր գրասենյակներում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2015թ.–ի մարտից սկսած բջջային ծառայությունների մատուցման դիմաց նախորդ ամսվա հաշիվը կներկայացվի ընթացիկ ամսվա 2-ից սկսած: Այդ հաշիվն ենթակա է վճարման մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Եթե այդ ընթացքում վճարում չի իրականացվում, ապա տվյալ ամսվա 19-ից ելքային զանգերն արգելափակվում են: Մինչև տվյալ ամսվա 22-ը հաշիվը չմարելու դեպքում կապն ամբողջովին արգելափակվում է, իսկ 3 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բաժանորդի հետ պայմանագիրը լուծարվում է: Հաշիվը վճարելու դեպքում հեռախոսահամարն ապաարգելափակվում է։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–