Beeline-ը փոխել է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանները
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) փոխել է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ նոր ընթացակարգի` անշարժ գույքը վաճառքի է հանվում նվազագույն նախնական արժեքով:
«Եթե առաջարկներ ստանալու ժամկետը լրանալու պահին տվյալ շինությունով կամ անշարժ գույքի այլ օբյեկտով հետաքրքրվածություն է ցուցաբերել մեկ գնորդ, նա հնարավորություն է ստանում այն ձեռք բերելու առաջարկված արժեքով, որը չի կարող ցածր լինել մեկնարկային արժեքից: Եթե մեկ շինությունն ունի մի քանի գնորդ, հաղթողը կորոշվի էլեկտրոնային սակարկումների կամ օֆերտայի բարելավված առաջարկների հարցման արդյունքում», - նշել են ընկերությունից։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։
«ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-