USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին

28.12.2018, 16:01
Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և տեղեկացնում է, որ ընկերությունն լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։
Beeline-ը  պատրաստ է ամանորյա տոներին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և տեղեկացնում է, որ ընկերությունն լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։ 

Մասնավորապես, ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի և միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է բջջային ցանցի ծածկույթը Երևանի կենտրոնում և այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով։ Թող որ բոլոր բարեմաղթանքները հասնեն իրենց հասցեատերերին, իսկ ես Beeline-ի անունից շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Նոր տարվա ընթացքում ցանկանում եմ վառ և հավակնոտ գաղափարներ ու այդ ամենն իրականացնելու համար անսպառ ոգևորություն», - նշել է Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հիշեցնենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Գրասենյակների աշխատանքի գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: 

Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։ Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–