Beeline-ը պատրաստ է Ամանորին
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հանդես է եկել նախատոնական հայտարարությամբ:
«Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը նշում է, որ մասնավորապես, ընկերությունը ավելացրել է 3G ու 4G ցանցերի և միջազգային ինտերնետի կապուղիների թողունակությունը: Բացի այդ, ընկերությունը հզորացրել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնում և այն շրջաններում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:
«Մենք պատրաստ ենք, որպեսզի հաճախորդները ստանան բոլոր շնորհավորանքները և կարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ՝ հեռախոսով, ինտերնետով և SMS-ով։ Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին ամենապայծառ տոնի կապակցությամբ՝ մաղթելով վառ տպավորություններով և ձեռքբերումներով լի տարի», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Օրինակ՝ Հյուսիսայի պողատայի մասնաճյուղը հունվարի երեքից վեցը կաշխատի 11։00-20։00, իսկ Զվարթնոց օդանավակայանի մասնաճյուղը՝ շուրջօրյա գրաֆիկով։ Տոնական օրերին մյուս բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–