USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Beeline-ը պարգևատրվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով

10.03.2017, 16:09
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարգևատրել է Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով։
Beeline-ը պարգևատրվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարգևատրել է Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օրինապահ հարկ վճարողների հավաստագրերի հանձնման երկրորդ փուլի շրջանակում:

Հավաստագիրը վկայում է, այն մասին, որ ընկերությունը սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին էներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները և լիովին կատարել է ՀՀպետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

«Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում պետական եկամուտների կոմիտեին մեր աշխատանքին բարձր գնահատակա տալու համար: Ցանկանում եմ նշել, որ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, պատասխանատու վերաբերմունքը ներդրումների և աշխատակիցների հանդեպ` ընկերության բարգավաճման ևզարգացման երաշխիքն է՝ ի շահ երկրի, հասարակության և մեր հաճախորդների», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ սա Beeline-ի արդեն երրորդ մրցանակն է 2017թ.-ի ընթացքում:

Մասնավորապես, ընկերությունը պարգևատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով «ԵՎՐԱԶԵՍ» երկրների միջպետական մրցույթի շրջանակում, իսկ ավելի վաղ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-