USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը նշել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները երկարացվել են

13.10.2016, 19:28
Beeline-ը հայտարարում է, որ մինչև 2016թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացվել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ը նշել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները երկարացվել են

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է, որ մինչև 2016թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացվել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, 2016թ–ի հոկտեմբերից սկսած, ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները և ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս և գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին և SMS-ներին։

Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում բաժանորդը կարող է կուտակել առավելագույնը 350 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջ. ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 1000 SMS և 12000 ՄԲ ինտերնետ:

«Beeline-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որ էլ ավելի մոտ լինի իր բաժանորդներին և առաջարկի պարզ և հարմար ծառայություններ։ Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ մենք երկարացրել ենք չօգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները։ Համոզված եմ, որ այս քայլով մենք ոչ միայն բաժանորդին հնարավորության կընձեռենք օգտվել մեր ծառայություններից առավել հարմար և մատչելի պայմաններով, այլ ևս մեկ անգամ կապացուցենք, մեր սերը և հոգատարությունը նրանց նկատմաբ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-