USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline-ը ներկայացրել է առաջիկա ոչ աշխատանքային օրերին գրասենյակների աշխատանքային գրաֆիկը

22.04.2015, 18:01
Beeline-ը բաժանորդներին տեղեկացնում է ապրիլի 23-ից 26-ը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին:
Beeline-ը ներկայացրել է առաջիկա ոչ աշխատանքային օրերին գրասենյակների աշխատանքային գրաֆիկը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Beeline-ը բաժանորդներին տեղեկացնում է ապրիլի 23-ից 26-ը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին:

Ապրիլի 23-ին Երևանում և մարզերում գտնվող բոլոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով:

Ապրիլի 24-ին Երևանում ժամը 14:00-ից մինչև 22:00-ը կաշխատեն Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 4 հասցեներում գտնվող Beeline գրասենյակները: Մարզերում ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կաշխատեն Գորկու 65 հասցեում գտնվող Գյումրի 1 գրասենյակը և Տիգրան Մեծ 59 հասցեում գտնվող Վանաձոր 1 գրասենյակը:

«Beeline-ը մշտապես ձգտում է գտնվել բաժանորդների կողքին` ապահովելով առավելագույն հարմարավետություն մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելիս: Մենք ոչ միայն աշխատում ենք ամբողջ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրերին մեր հաճախորդներին որակյալ և անխափան կապ ապահովելու ուղղությամբ, այլ նաև հոգ ենք տանում սպասարկման հասանելիության մասին Երևանում և մարզերում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ապրիլի 25-ին և 26-ին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդե ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–