USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline–ը «Մոբայլ Ռադիո» նոր ծառայություն է գործարկել հայ բաժանորդների համար

30.10.2014, 19:23
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ)  հայտարարում է «Մոբայլ Ռադիո» ծառայության գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline–ը «Մոբայլ Ռադիո» նոր ծառայություն է գործարկել հայ բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ)  հայտարարում է «Մոբայլ Ռադիո» ծառայության գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին և հնարավորություն է ընձեռում առանց ինտերնետ կապի օգտագործման միանալ ինտերնետ-ռադիոկայաններին և առցանց լսել նախընտրած երաժշտությունը կամ հաղորդումը։

Ծառայությունից օգտվելու համար բաժանորդը պետք է զանգահարի 8040 անվճար հեռախոսահամարին և հետևի ձայնային մենյուի հրահանգներին: Ծառայության արժեքը յուրաքանչյուր օրվա համար կազմում է 30 դրամ։

«Beeline-ի առաքելությունն է ծառայությունների առավելագույն հարմարավետության և հասանելիության ապահովումը մեր բաժանորդների համար: Մենք կրկին անգամ Beeline բաժանորդներին ենք ներկայացնում նորարարական, սակայն, միևնույն ժամանակ պարզ և հարմար ծառայություն, որը վստահ եմ, կգնահատվի և լայն կիրառում կստանա մեր բաժանորդների շրջանում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մոբայլ Ռադիո» ծառայությունը բաժանված է 3 հիմնական մասի՝ տեղեկատվական-զվարճալի, երաժշտական և մանկական: «Երաժշտական ռադիոկայաններ» մասը բաժանորդի հարմարավետության համար բաժանված է լրացուցիչ ենթամասերի՝ փոփ, ռոք գործիքային երաժշտություն, Bluese, jazz, chill-out և այլն։

Ծառայությունը նախատեսում է անձնական ձայնադարանի ստեղծում, որտեղ բաժանորդը կարող է պահել իրեն առավելագույնս դուր եկած 20 ռադիոկայանները: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել ծառայությունից, զանգահարելով 8040 անվճար հեռախոսահամարին։

«Մոբայլ Ռադիո» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելով www.beeline.am կայք կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–