Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերե ակցիային
15.05.2015,
18:33
Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:
Մայիսի 16-ին և 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև. մայիսի 16-ին ժամը 18։00–ից մինչև 24։00–ն և մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչև 18։00–ն։
«Այս տարի Թանգարանների օրվա ամենամյա միջազգային ակցիան Հայաստանում նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին և կանցկացվի «Թանգարանները որպես հիշատակի վկաներ» խորագրով: Beeline-ը միանում է «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելելու Կապի թանգարան, որտեղ ներկայացված են հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան:
Հայաստանը «Թանգարանների գիշեր» ակցիային միացել է 2005 թվականին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել են հայկական 9 թանգարան: Անցյալ տարի այս ամենամյա միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ արդեն 100 թանգարան:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0-