USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը մասնակցել է «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովին

26.10.2018, 13:11
Հայաստանում Beeline-ը մասնակցեց «Բուհական պրակտիկաների  կազմակերպումը բարձրագույն կրթական  համակարգում» խորագրով  ամփոփիչ համաժողովին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ը մասնակցել է «Բուհական պրակտիկաների  կազմակերպումը բարձրագույն կրթական  համակարգում» խորագրով  ամփոփիչ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը մասնակցեց «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) նախաձեռնությամբ Գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրեց ուսումնական պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի նպատակն է՝ բացահայտել ներկայում պրակտիկաների իրականացման տարատեսակ ձևերը, բացահայտել խնդիրներն ու թերացումները։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի ունեցավ առանձին պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանում Beeline-ի փորձը։

«Հանդիսանալով երկրի խոշորագույն և գրավիչ գործատուներից մեկը, մեր ընկերությունը ստաժավորման ընթացքում հնարավորություն է ընձեռում ուսանողին անմիջապես աշխատանքի վայրում տեսնել և ծանոթանալ թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները՝ գործնականում կիրառելով ԲՈՒՀ-ից արդեն ստացված տեսական գիտելիքները։ Հուսով ենք, որ մեր ընկերությունում ստացված գիտելիքներն երիտասարդները կկիրառեն իրենց ապագա մասնագիտական աճի ընթացքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Ներկայացվեց նաև «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, որը մեկնարկել է 2008 թ-ին: Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրերի։ Ծրագրին մասնակցելու համար դիմում են բարձր կուրսերի ուսանողները (3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–