Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» (Colocation) ծառայությունն իրավաբանական անձանց համար։
Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տեղադրել իրենց սերվերները, տվյալների պահպանման համակարգերը և ցանցային սարքավորումը Beeline-ի նոր տվյալների կենտրոնում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ի հաճախորդները կստանան ոչ միայն «Քոլոքեյշն»-ին հատուկ սարքավորման սպասարկման ծառայություններ, ֆիզիկական պաշտպանություն, կլիմայական ռեժիմի պահպանում, պահեստային էլեկտրասնուցում, այլև մի շարք թվային ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումներին հեռահար հասանելիություն, մոնիթորինգ և տվյալների պաշտպանություն։
«Լինելով հոսթինգի առավել առաջադեմ տարբերակ, «Քոլոքեյշն» ծառայությունը շատ հարմար տարբերակ է բազմաթիվ զարգացող հայկական ինտերնետ նախագծերի համար։ Մեր պոտենցիալ հաճախորդների թվում մենք տեսնում ենք տվյալների մեծ ծավալների հետ աշխատող ընկերությունների։ Վստահ եմ, որ Beeline-ի «Քոլոքեյշն»-ը մեծ տարածում կստանա, քանի որ այն երաշխավորում է բարձր արագությամբ ինտերնետին հասանելիություն, որովհետև հաճախորդի սարքավորումը տեղադրված է լինելու հենց մեր տվյալների կենտրոնում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ՝ աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 հեռախոսահամարով։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–