Beeline-ը կկրկնապատկի բջջային բաժանորդների ինտերնետի ծավալները
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է մինչև մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Մայիսի 3-ից «Մեգա» օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության և Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները, կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների և ամբողջ երկրի համար հուսալի և որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, և վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին և ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», - ասել է Հայաստանում Beeline- ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-0-