USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը, Յունիբանկը և «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել

20.06.2018, 16:30
Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը և Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։
Beeline-ը, Յունիբանկը և «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը և Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է միայն սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախաձեռնությունը սիրվեց մեր հաճախորդների կողմից, և մենք նոր գործընկերներ ենք ներգրավում։ Այսօր մենք ուրախ ենք, որ Յունիբանկի և «Մոբայլ սենթր»-ի հետ համագործակցության շնորհիվ ունենք նախագիծը ընդլայնելու հնարավորություն։ Այժմ այս ծրագիրը, որի շրջանակում հաճախորդը տարաժամկետ պայմանով ձեռք է բերում հեռախոս և վճարում է միայն հեռախոսի ու կապի համար, հասանելի կլինի ավելի մեծ թվով հաճախորդների համար։ Չկան ոչ մի «թաքնված» վճարումներ, և դա առավելապես համահունչ է այն մոտեցմանը, որ Beeline-ի ծառայությունները պարզ են և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոբայլ սենթր» խանութներում մեր հաճախորդները կարող են հեռախոսներ ձեռք բերել տարաժամկետ, որի պայմանների համաձայն հեռախոսի գինը չի փոխվում, իսկ հաճախորդը չի վճարում բանկային տոկոսների համար», - նշեց «Մոբայլ սենթր» ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանը։

Առաջարկը գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում և «Մոբայլ սենթր» խանութ-սրահներում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–