USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Beeline-ն իջեցրել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավել վաճառքի պայմանները

14.02.2017, 15:59
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:
Beeline-ն իջեցրել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավել վաճառքի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժեքովԼ:

Հեռախոսը վաճառվում է «Սմարթ 600» հատուկ սակագնային փաթեթի հետ միասին, որի շրջանակում բաժանորդին 6 ամսվա ընթացքում ամսական տրամադրվում է 600 րոպե Beeline բջջային ցանցի ներսում և 600 ՄԲ ինտերնետ:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում և ընկերության վերջին տեսականին բացառություն չի կազմել:

«Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը», - նշել է նա։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Ինչպես հայտնում են ընկերությունից, համաձայն GFK-ի հաշվետվության, 2016թ-ի դեկտեմբերին Beeline–ը զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանում վաճառված սմարթֆոնների քանակով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-