USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու

07.05.2020, 17:58
Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. Ինչպես և շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման ծրագիր ուսանողների համար, և այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակում ստաժավորումը տևում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, և նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ և այլ առավելություններ, ինչպես նաև նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:

«Նշենք, որ 12 տարիների ընթացքում ծրագրին մասնակցել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝ տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական և այլն: Մասնակիցների շուրջ 50%-ը հետագայում աշխատանքի առաջարկ են ստացել ընկերությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է և միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ, երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը և կկարողանան իրենց վառ գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են   մինչև 2020թ. մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկն այստեղ և ուղարկել այն ինքնակենսագրականի հետ (CV/Resume) student@beeline.am էլ. հասցեով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-