USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ը հատել է 1 մլն բաժանորդների շեմը. Պարգևատրվել է 2018թ.–ին SIM քարտ գնած վերջին բաժանորդը

21.03.2019, 15:39
Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին:
Beeline-ը հատել է 1 մլն բաժանորդների շեմը. Պարգևատրվել է 2018թ.–ին SIM քարտ գնած վերջին բաժանորդը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին:

Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հինգշաբթի ճեպազրույցում լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած և ակտիվացրած վերջին բաժանորդին:

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդման մեջ, Երևանի բնակիչ Լևոն Մարկոսյան Beeline-ի կողմից ստացավ iPnone XR սմարթֆոն:

«Այսօր առանձնահատուկ օր է Հայաստանում Beeline-ի համար: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ընտրում են Beeline-ի բջջային կապի ծառայությունները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լևոնին և մյուս բաժանորդներին մեր ծառայությունների հանդեպ վստահության համար և խոստանալ, որ Beeline-ը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ծառայություններն օր օրի բարելավվեն և դառնան էլ ավելի պարզ, հարմար և շահավետ մեր սիրելի բաժանորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերության ղեկավարն լրատվամիջոցներին ներկայացրեց նաև ընկերության այլ ձեռքբերումները: Այսպես, բջջային կապի եռամսյա ակտիվ բազան վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ սմարթֆոնների ներթափանցումը 2018 թ. ավարտին կազմել է ավելի քան 60%:

Երևանում բջջային 4G ցանցի ծածկույթը 80%-ից ավելի է: 2018 թ. ընթացքում Beeline-ի 3G բազային կայանների քանակությունն ավելացել է 15%-ով: Այս ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակչության 85%-ից ավելին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–