Beeline-ը գործարկում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայության գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին բջջային սարքավորման կորուստի դեպքում ստուգել, արդյոք տվյալ սարքավորումն օգտագործվում է Beeline բջջային ցանցում, թե՝ ոչ:
Այն բաժանորդները, ովքեր կորցրել են իրենց բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), կարող են այս ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը Ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ: Հրահանգը պետք է ուղարկել միայն Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Beeline-ի ցանկացած բջջային հեռախոսից հավաքել USSD հրահանգ՝ *150*IMEI#, որտեղ IMEI-ն համարախումբն է 15 թվանշաններից և եզակի է յուրաքանչյուր սարքավորման համար: Օրինակ՝ *150*123456789012345#։ Եթե բջջային սարքավորումը գործում է Beeline ցանցում, ապա hրահանգը մուտքագրելուց հետո բաժանորդը կստանա SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորումը գտնվել է: Նշվում է նաև սարքավորման օգտագործման վերջին ամսաթիվը: Ընկերության ցանցում մուտքագրված IMEI չգտնելու դեպքում, բաժանորդը ստանում է SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորում չի գտնվել:
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ծառայությունը հասանելի է Ընկերության բջջային կապի հետվճարային և կանխավճարային բոլոր բաժանորդներին, բացառությամբ՝ Ինտերնետի սակագնային փաթեթներին: Ծառայությունը վճարովի է: Յուրաքանչյուր հարցման համար ծառայության վճարը կազմում է 500 դրամ ներառյալ ԱԱՀ: Հարցմումների քանակը անսահամանափակ է:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-