USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-10

Beeline-ը և «Թել-Սել»-ը նշում են գործակցության 10-ամյակը

27.09.2017, 19:22
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) և «Թել-Սել»-ը նշում են գործակցության տասնամյակը, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Beeline-ը և «Թել-Սել»-ը նշում են գործակցության 10-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) և «Թել-Սել»-ը նշում են գործակցության տասնամյակը, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

10 տարի առաջ ընկերությունները հիմնեցին Հայաստանի համար բացարձակ նոր տեսակ գործակցություն, որի շնորհիվ հնարավոր դարձավ բջջային կապի ծառայության դիմաց վճարումներ կատարել ինքնասպասարկման տերմինալների միջոցով, նշվում է հաղորդման մեջ։

Դա ապահովեց հաճախորդների հարմարավետությունն ու վճարումների իրականացման մատչելիությունը։

«10 տարում հայաստանյան բիզնես միջավայրն ու էլեկտրոնային վճարումների շուկան զարգացման տարբեր փուլեր են անցել, հաղթահարել են բազում բարդություններ, արձանագրել անկումներ ու վերելքներ: Այս ընթացքում Beeline-ի հետ մեր համագործակցությունը մնացել է ամուր հիմքերի վրա՝ շնորհիվ ճիշտ կառավարման, բիզնես կուլտուրայի և մեր ծառայություններից օգտվողների նկատմամբ միանման վերաբերմունքի: Մեր հաճախորդները խիստ պահանջկոտ են՝ ծառայությունների որակի առումով, և մեր հաջողություններն ու անխախտ գործընկերությունը պայմանավորված են պահանջարկը որակով բավարարելու, հաճախորդների հավատարմությունը ամրապնդելու և հաճախորդների բազան էապես ընդլայնելու մեր կարողունակությամբ։ Telcell-ի և Beeline-ի համագործակցությունը իրավամբ կարելի է կոչել ժողովրդական»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին ասել է.  «Մեր առաջնային նպատակներից է մեր բաժանորդների հարմարավետության ապահովումը և այդ հարցում «Թել-Սել» ընկերության հետ համագործակցության նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը արդյունավետ և երկարատև համագործակցության համար և միշտ ուրախ ենք մեր հաճախորդներին առաջադեմ և հարմարավետ ծառայություններ մատուցելու ամեն հնարավորության համար»։

Telcell տերմինալով առաջին վճարումը Beeline-ի բջջային ծառայության դիմաց կատարվեց 2007թ. սեպտեմբերի 8-ին: Այնուհետ ընդլայնելով համագործակցությունը՝ ընկերությունները հաճախորդներին հնարավորություն տվեցին տերմինալներով վճարել նաև Beeline-ի մյուս ծառայությունների համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: -0-