USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

24.08.2016, 20:27
«Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1–ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից Beeline-ի աջակցությամբ:
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1–ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից Beeline-ի աջակցությամբ, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

«Հեքըթոն» մրցույթում հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:

«Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ»,– ասվում է հաղորդման մեջ։

Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։  -0-