USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրել են ԶԼՄ-ների միջև շախմատային մրցաշարի հաղթողներին

20.07.2015, 13:58
Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:
Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրել են ԶԼՄ-ների միջև շախմատային մրցաշարի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:

Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթող ճանաչվեց 3 մասնակից։  Առաջին տեղը գրավեց  «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց «02ե թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և եռակի Օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական և թագավորական խաղ է,  իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ,  որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհակալություն հայտնելով Beeline-ին և անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական շախմատային մրցաշարը կլինի ավանդական և կանցկացվի ամեն տարի: Մրցաշարը ուղղված է լրագրողների առողջ ապրելակերպի քարոզմանը և շախմատ սպորտաձևի էլ ավելի զարգացմանը հանրապետությունում»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից ըստ հետևյալ անվանակարգերի՝  ամենաերիտասարդ, ամենափորձառու, ամենաարագ հաղթանակ, ամենագեղեցիկ պարտիա և կամքի ուժ դրսևորելու համար:

Հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը մեկնարկել էր առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառվել է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0-