USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Beeline-ը և Յունիբանկն առաջարկում են բացառիկ վարկեր` սարքավորումներ ձեռք բերելու համար

27.10.2016, 13:30
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն և Յունիբանկը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ` Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար:
Beeline-ը և Յունիբանկն առաջարկում են բացառիկ վարկեր` սարքավորումներ ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և Յունիբանկը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ` Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերության հաղորդմամբ, համագործակցության շրջանակում բաժանորդներին տարաժամկետ վճարման պայմանով, 30 000 դրամ և ավել արժողությամբ հեռախոսներ կամ սարքավորումներ ձեռք բերելիս, կտրամադրվի առանց կանխավճարի վարկ` 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով` 30 000 դրամից մինչև 1 500 000 դրամի չափով։ Վարկի ամսական միջնորդավճարը կազմում է 0.7 տոկոս։ Օրինակ, 100 000 դրամ արժողությամբ սարքավորումը մեկ տարով ձեռք բերելու դեպքում բաժանորդի համար այն կարժենա 108 400 դրամ։

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար համագործակցում ենք մեր գործընկերների հետ և փորձում անել այնպես, որ մեր բաժանորդները չմտածեեն ոչ կանխավճարի և ոչ էլ տոկոսադրույքների մասին: Նույնիսկ ապառիկ գնումը Beeline–ի հետ կարող է լինել պարզ և հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Յունիբանկի հետ սպառողական վարկավորումն ոչ միայն հեշտ է և արագ, այլ` շահավետ։ Այսօր, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին վարկեր առավել գրավիչ պայմաններով և ամենակարճ ժամանակահատվածում։ Շնորհիվ այպիսի մոտեցման` Յունիբանկը հանդիսանում է POS և կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկը», – նշել է «Յունիբանկ ԲԲԸ» վարչության նախագահի տեղակալ, վաճառքների և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-