USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները

10.06.2019, 11:19
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում անցկացվում է առաջին դասընթացների փուլը:
Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում անցկացվում է առաջին դասընթացների փուլը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը: 

Ծրագրին դիմել էին Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 365 աշակերտներ՝ 13-17 տարեկան, որոնցից ընտրվել էին 110-ը: 

Մայիսի 16-20-ը ծրագրի պատասխանատուները` փորձագետ և դասընթացավար Նարինե Զաքյանի հետ եղան գործընկեր մարզերում և անցկացրին առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր աշակերտները: 

Դասընթացի արդյունքում մասնակից երեխաները պատկերացում են կազմել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասին և արդեն կարողանում են ընտրել ու գործածել տարբեր տեսակի թվային միջոցներ, ինչպես նաև արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, պատկերացնում են ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և գիտակցում են դրանց առավելությունները: 

«21-րդ դարում չափազանց կարևոր են թվային տարբեր գործիքներից օգտագործելու հմտությունները, և մենք ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բնակվող երեխաները հնարավորություն են ստանում օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից և դրանց առավելություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–