USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ը երկարացրել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները

28.12.2016, 12:32
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետների երկարացման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Beeline-ը երկարացրել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետների երկարացման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ակցիան կգործի մինչև 2017թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ըստ հաղորդագրության, համաձայն ակցիայի պայմանների տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված րոպեների, SMS-ները և ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս և գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին և SMS-ներին։

Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը։

Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում բաժանորդը կարող է կուտակել առավելագույնը 350 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջ. ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 1000 SMS և 12000 ՄԲ ինտերնետ:

«Մեր բազմաթիվ հաճախորդների խնդրանքով մենք դարձյալ երկարաձգում ենք չօգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները: Ամանորյա տոնակատարությունների և Սուրբ Ծննդյան արձակուրդների նախաշեմին մեր նախաձեռնությունը հատկապես պահանջված է, քանի որ հնարավորություն է տալիս բաժանորդներին համոզված լինել, որ իրենց կուտակած պահուստը կարող են օգտագործել անհրաժեշտության դեպքում և կկարողանան օգտվել մեր ծառայություններից առավել հարմար և մատչելի պայմաններով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-