USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը արդիականացնում է հեռախոսային ցանցը Արագածավան գյուղում

08.09.2017, 16:11
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է Արագածավան գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների մեկնարկի մասին:
Beeline-ը արդիականացնում է հեռախոսային ցանցը Արագածավան գյուղում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն  (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Արագածավան գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչներին հասանելի կլինի բարձր որակի թվային ֆիքսված հեռախոսակապ և մինչև 10 Մբ/վրկ. արագությամբ ADSL ինտերնետ:

«Beeline-ը Հայաստանում չի դադարեցնում երկրի տարածքում իր ցանցերի արդիականացման աշխատանքները: Մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի մեր վերջնական նպատակը՝ որպեսզի մեր բոլոր բաժանորդները ունենան ժամանակակից կապի բոլոր առավելություններից օգտվելու հնարավորություն: Վստահ եմ, որ բարձր որակի հեռախոսակապի և ինտերնետի շնորհիվ Արագածավան գյուղի բնակիչների կյանքը կդառնա ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ն

շենք, որ ցանցի արդիականացման աշխատանքները Արագածավանում նախատեսվում է ավարտել մինչև 2017 թ. հոկտեմբերի 15-ը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-