Beeline–ը «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթ է հայտարարում Instagram–ում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Instagram սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի անցկացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ի սեփական էջում #beelineձմեռ հեշթեգով հրապարակել լուսանկար, որը կլինի ձմեռային թեմայով:
Հաղթող կճանաչվեն այն երեք մասնակիցները, ում հրապարակած լուանկարները կհավաքեն առավելագույն թվով հավանություններ (likes)։ «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:
«Այս տարվա ձյունառատ ձմեռը մեզ բազմաթիվ գեղեցիկ ակնթարթներ պարգևեց, որոնց լուսանկարներով շատերս արդեն հասցրել ենք կիսվել սոցիալական ցանցերում: Մենք որոշեցինք մի մրցույթի շրջանակում համախմբել այդ բոլոր գեղեցիկ պահերը` լուսանկարներ հրապարակելու այսօր ամենատարածված օնլայն հարթակներից մեկի` Instagram-ի միջոցով», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։
«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթն ավարտվում է փետրվարի 9-ին: Հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Instagram սոցիալական ցանցի Beeline Armenia էջում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-