Beeline-ը 033 կոդով պրեմիում համարների նախաճուրդային վաճառք կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսի 17-ին, ժամը 12։00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։
Համարները կտեղադրվեն ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։
Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին հնարավոր կլինի ծանոթանալ մայիսի 15-ից www.beeline.am կայքում։
Այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց աճուրդի միջոցով։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–